Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը՝ նոր ձևաչափով

Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը՝ նոր ձևաչափով
16.12.2016 | 22:01

2011-ից սկսած՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, քանիցս ներկայացրել է ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ երաժշտական կոմպոզիցիան: Նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի կողմից ստեղծվող գունեղ ու տպավորիչ պատկերների շնորհիվ հանդիսատեսն ակամայից տեղափոխվում է այլ իրականություն:

Այս տարի «Շելկունչիկ»-ը կներկայացվի բոլորովին նոր ձևաչափով, որը թերևս առաջինը կլինի ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում: Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կստեղծվի 3D ձևաչափի այնպիսի պատկերազարդում, որի ընթացքում եռաչափ ակնոցների միջոցով հանդիսատեսը կհայտնվի «իրական հեքիաթի աշխարհում»: Ամբողջ դահլիճն օգտագործվելու է որպես եռաչափ էկրան՝ ապահովելով դահլիճի սյուների, խորանների և զարդաքանդակների «կենդանացումն ու տրանսֆորմացիան»:


Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նախատեսում է այս ներկայացումը տարեմուտին՝ դեկտեմբերի 20-ին և 24-ին: Բեմականացման աշխատանքները կիրականացնի Սուքիաս Թորոսյանը, ողջ 3D ձևաչափի հեղինակը, իրականացնողը և պրոդյուսերը կլինի Անդրանիկ Թորոսյանը: ՀՀ ժողովրդական արտիստ բալետմայստեր Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես կգան մի քանի դրվագներում:

Դիտվել է՝ 2666

Մեկնաբանություններ